Ներքին 2 տարի առաջ - 12:40 11-11-2023

Արցախում սկսած աշխատանքս ուզում եմ Գյումրիում շարունակել. արցախցի աղջիկը քաղցր թխուկների բիզնես է սկսել

Ղահրամանյանների 7 հոգանոց ընտանիքը Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքից է բռնի տեղահանվել, ավելի քան մեկ ամիս է ապրում են Գյումրիի բազմաբնակարան շենքերից մեկում։ Ընտանիքի ավագ դուստրը՝ Օկսաննան թխուկներ է պատրաստում։ 21-ամյա աղջիկն Oragir.News-ի հետ զրույցում ասաց,որ Արցախում ևս զբաղվել է քաղցր թխուկների արտադրությամբ։

«Մարտունիում էլ էի պատրաստում, արցախցիներին ծանոթ է իմ քաղցրավենիքների համը։ Ուզում եմ շարունակել իմ աշխատանքը, որը Արցախում էի սկսել»,- ասում է Օկսաննան։

Գունեղ, անուշաբույր քաղցրավենիքները պատրաստվում են Օկսաննայի երևակայությամբ, ամեն թխուկի մեջ նա չի մոռանում ամենակարևոր բաղադրիչը՝սերը։ Արցախցի աղջիկը մասնագիտությամբ լեզվաբան է, թխուկների արտադրությունը հոբբի էր, Օկսաննան չէր էլ պատկերացնում, որ մի օր թխուկների արտադրությունը սիրելի զբաղմունքից կդառնա բիզնես, գումար աշխատելու միջոց։

Արդեն մի քանի օր է, որ արցախցի աղջիկը սկսել է իր համեղ քաղցրավենիքի արտադրությունը։ Պատվերները դեռ շատ չեն, բայց Օկսաննան ասում է, որ Արցախում պատվերների պակաս չի ունեցել։ Չի նեղվում, ասում է՝ կամաց-կամաց լավ կլինի։

Ղահրամանյանները 2 անգամ են տուն կորցրել և ամեն պատերազմից հետո ամեն ինչ նորից ստեղծել։ Հիմա էլ արցախցի աղջիկը բացի իր մասնագիտական կրթությունը շարունակելուց, զբաղվում է սիրելի աշխատանքով, ինչը Օկսաննան ասում է, ամենակարևորն է։

«Ես իմ սիրելի աշխատանքով եմ զբաղվում, սոցցանցի էջերով արդեն տեղադրել եմ իմ աշխատանքները... Գրում են, զանգում են ու հետաքրքրվում։ 1-2 պատվեր ունեմ արդեն»,- եզրափակում է արցախցի աղջիկը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում