Արցախում հայտնի «Be Unique» բիզնեսը շարունակում է իր գործունեությունը Երևանում։
Oragir.News-ը զրուցել է «Be Unique»-ի հիմնադիր Անուշ Զաքարյանի հետ։

«Ստեղծագործել սկսեցի 2014-ից, երբ Շուշիում քոլեջ էի հաճախում։ Քոլեջը ավարտելուց հետո ընդունվեցի Կիրառական արվեստների համալսարանի «Հագուստի մոդելավորում» բաժինը։ Երեք-չորս տարի կլինի, ինչ դադարներով աշխատում էի մեզ մոտ․ Շուշիի ընկնելուց հետո տեղափոխվել էինք ու բնակվում էինք Ստեփանակերտում։ Դեռ բիզնեսը չսկսած՝ ինձ համար տաբատների կամ ժակետների վրա միշտ տարբեր բաներ էի ասեղնագործում․ մեզ մոտ դա նորություն էր։

Շատ տարբերվող էր, բոլորը հավանեցին։ Այդպես էլ որոշեցի «Be Unique» լինել։ Ես «բառացիկ լինելու» առաջին քարոզողն էի Արցախում։ Բլոկադայի ժամանակ դժվար էր, բայց ձեռքիս տակ եղածով աշխատում էի։ Վերջին պատերազմից 2 օր առաջ երեք կտորե պայուսակ և մի քանի մազակալներ հասցրի կարել, բայց բոլորը մնացին Արցախում, սեղանիս կիսատ մնացած մազակալներ մնացին․ վերջին աշխատանքներս էին։ Բոլոր կտորներս, ասեղներս մնացին, միայն կարի մեքենաս կարողացա բերել և կտորների մի քանի ներկեր, մնացածը Հայաստանից գնեցի։ Միշտ մտածում էի, որ Հայաստանում լավ կվաճառվեն աշխատանքներս, և թեպետ դժվար էր, բայց որոշեցի վերսկսել։

Հիմա մեր փոքր ընտանիքով ՀԱԹ-ում (Բանգլադեշում) վարձով ենք բնակվում։ Հենց այսօր էլ 3 պատվեր ստացա՝ 1 էկո-պայուսակի և 2 մազակալի։ Առաջին պատվերներս են Երևանում»։
Արցախցի Անուշի բացառիկ աշխատանքները ձեռք բերելու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 043-16-23-41։
