Ուղիղ եթեր
Մամուլ 4 ամիս առաջ - 07:45 25-04-2026

Ադրբեջանը շարունակել է Թուրքիայի սկսած ցեղասպանությունը՝ հայերին արտաքսելով Լեռնային Ղարաբաղից. Նյու Յորքի քաղաքապետ


Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերին, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում, մենք պետք է թույլ չտանք պատմության կրկնությունը։ Այս մասին հայտարարել էՆյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։
«2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից արտաքսեց ավելի քան 100 հազար հայերի՝ շարունակելով ցեղասպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ։

Հիշատակի այս օրը մենք վերահաստատում ենք հայ ժողովրդի և բոլոր ժողովուրդների՝ ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը»,- նշել է նա։

Այս մասին փոխանցում է News.am-ը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին