Արտաքին 2 տարի առաջ - 13:10 10-11-2023

Էրդողանը պնդել է՝ իսրայելցիների մինչև 70%-ը դեմ է Նեթանյահուին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ իսրայելցիների մինչև 70%-ը դեմ է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանն ասել է օդանավում՝ լրագրողների հետ զրույցում, երբ վերադառնում էր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտից։

​​«Միգուցե այնքան էլ կոռեկտ չէ, որ ես շատ անդրադառնամ այս խնդրին։ Բայց ես պետք է սա հստակ ասեմ։ Նեթանյահուի լավագույն օրերն այսօր են, ոչ թե վաղը։ Այժմ Իսրայելի հասարակության 60-70%-ը դեմ է Նեթանյահուին»,- հայտարարել է նա։

Թուրքիայի առաջնորդը միևնույն ժամանակ պնդել է, որ Իսրայելը շարունակում է փորձարկել Թուրքիայի համբերությունը, այդ թվում՝ միջուկային զենք օգտագործելու սպառնալիքներով։

«Նրանք փորձարկում են մեր համբերությունը` խոստացված հողի իրենց պատրանքներով, որը ներառում է մեր երկրի տարածքները, ինչպես նաև միջուկային զենքի կիրառման սպառնալիքներով»,- ասել է նա Անկարայում՝ ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։

Էրդողանը նաև նշել է, որ իսրայելական կողմը «կենթարկվի պատասխանատվության և կդատվի ողջ մարդկության առջև»։

«Հավաքական խղճից ստացած ուժով մենք կշարունակենք լիովին աջակցել պաղեստինցիներին: Մենք չենք դադարի ասել ճշմարտությունը, քանի դեռ չի ապահովվել բոլոր պաղեստինցիների կյանքի և ունեցվածքի անվտանգությունը, հատկապես Գազայի ժողովրդի, ովքեր պայքարում են պաշտպանելու իրենց հայրենիքը և իրենց կյանքը»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել