Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 17:15 09-11-2023

Արցախցիները վստահ են, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իրենք հեռանան

Oragir.News-ի տեղեկություններով, Շիրակի մարզում ապաստանած, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից շատերը դեռևս չեն կարողանում ստանալ ՀՀ կառավարության կողմից տրամադրվող միանվագ 100.000 դրամները։

75-ամյա Լեոնարա Աղաջանյանը Ստեփանակերտից է բռնի տեղահանվել, ասում է՝ Գորիսում գրանցվել եմ, բայց դեռևս մի քոռ կոպեկ չեմ ստացել։

«Ո՛չ թոշակ եմ ստացել, ո՛չ մեզ հաանելիքն են տվել, ոչ մի բան...մարդկանց տունուտեղից զրկել են, հիմա էլ անիմաստ քաշքշուկի մեջ են գցում, էս փաստաթուղթը բեր, էն փաստաթուղթը բեր։Ես մի բան գիտեմ, որ էս գերագույն գլխավոր վիժվածքը ամեն ինչ անում է, որ մենք էստեղ չմնանք։

Միայնակ կին եմ, տղաս Ռուսաստանում է, թող մեզ մեր տնից չհանեին, իրանց ձեռքին նայող չկար, մենք լավ էլ ապրում էինք։Ես իմ թոշակով ամեն ինչ էլ հասցնում էի, սատկեն նրանք, ովքեր մեզ էս վիճակին հասցրին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է արցախցի կինը։

Մեկ այլ Արցախից տեղահանված Արմելա Նասիբյանն էլ ասում է, որ ստացել է 100.000 դրամը, բայց մեծ դժվարությամբ, որովհետև թղթատարության հարցերը արհեստական ձգձգում են գումարի տրամադրումը։

«Փաշինյանն ուզում է, որ մենք փախստականի կարգավիճակ չստանանք, որ լիքը հարցերից ձեռքերը լվանա։ Դիպլոմս ու էլի կարևոր փաստաթղթեր կորցրել եմ, դիմել եմ սոցապնախարարություն, ոչ մի արձագանք։ Գոնե աշխատելու հնարավորություն տան, իրենց տվածն էլ իրենց լինի։ Ասենք՝ վեց ամիս տվեցին, բա հետո՞, ինչ է լինելու, ոնց ենք ապրելու»։

42-ամյա Աննա Մելքումյանն էլ ասում է. «Էս ընթացքում բարեկամներ ունեմ, որ գնացին Հայաստանից, էստեղ ապրելը դժվար է...գոհ ու շնորհակալ եմ, թող չստացվի, թե անշնորհակալ է արցախցին... տնից նույնիսկ մի չոփ չեմ վերցրել, չեմ հասցրել, ափալ-թափալ դուրս հանեցին։ 100 հազար են տալիս, մեկ շնչի համար էլ 50.000 դրամ, դրանով տան վարձ տուր, կոմունալ վճարի ու ապրի։ Քույրս Ռոստովում է ապրում, ասում է՝ եկեք, էստեղ կաշխատեք, կապրեք...մենք հիմա չգիտենք՝ ինչն է սխալ, ինչը ճիշտ»,-ասում է Աննա Մելքումյանը։
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներից շատերը նաև չեն ստացել սեպտեմբեր ամսվա աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները, բայց չեն ստացել նաև պատասխան, ստանալու են, թե չեն ստանալու։ Շիրակի մարզում ապաստանած արցախցիներից շատերը նշում են, որ Շիրակի մարզը հարմար է ապրելու համար, բայց Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ Արցախից տեղահանվածները չմնան Հայաստանում։