Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:00 03-12-2024

Փաշինյանը վստահ է՝ իրենք են երաշխավորելու Հայաստանի պետականության գոյությունը առաջիկա հարյուրամյակի ընթացքում

Մեր ընդդիմության հարգարժան գործընկերները ժամանակ առ ժամանակ այս դահլիճում, դահլիճից դուրս սոցիալական ցանցերում անընդհատ վերադառնում են իմ այդ հայտնի նախադասությանը «Արցախը Հայաստան է և վերջ». ես այսօր պետք է դրան անդրադառնամ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչև 2018 թվականը, կամ 2017 թվականը Ղարաբաղը ի՞նչ է: Անկախ պետությո՞ւն է, չէ, որովհետև անկախ պետությունը ունի իր ատրիբուտը: Մինչև հիմա մեր բարեկամներն էլ, ոչ բարեկամներն էլ ասում են՝ եթե այդպես էր, ճանաչեիք: Ընդ որում մեզ վերագրվում է դավաճանական բան, դրանից առաջ ես պատգամավոր եմ եղել, այս դահլիճում ընդդիմության կողմից մի քանի անգամ նախաձեռնություններ է եղել, որ ճանաչենք Ղարաբաղը։ Մենք ասել ենք, չէ, Ղարաբաղը անկախ պետություն չի:

Շատ լավ, Ղարաբաղը Ադրբեջա՞ն է, չէ, Ղարաբաղը Ադրբեջան չէ, որովհետև ով ասեր, որ Ղարաբաղը Ադրբեջան է, պարզ է, թե ինչ արձագանք կլիներ: Ղարաբաղը Հայաստա՞ն է, չէ, Ղարաբաղը Հայաստան չէ: Լավ, ժողովուրդ, Ղարաբաղը անկախ չի, Հայաստան չի, Ադրբեջան չի, բա ի՞նչ է:

Սա կարևոր է հետևյալ տրամաբանությամբ: Հարգելի գործընկերներ, որևէ մեկը կարող է հղի լինել ինը ամիս, 9 ամիս անց պետք է մի որևէ բան տեղի ունենա: Պետք է կամ ծնվի երեխան, կամ պետք է չծնվի, կամ կեսարյան հատումով պետք է ծնվի, կամ բնական ճանապարհով, կամ կենդանածին պետք է լինի, կամ մեռելածին, կամ տղա պետք է լինի, կամ աղջիկ:

Այն մոտեցումը, որ մենք այս հղիությունը պետք է ևս ինը ամսով երկարացնենք, դա, կներեք, աբսուրդ մոտեցում է:

Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք մեր պայմանական հղիությունը ևս ինը ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ: Եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով, ես պիտի ասեմ, որ այն քաղաքականությունը, որ մենք վարել ենք և վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սխալ է, այլ միակ հնարավոր տարբերակն էր, և միակ հնարավոր տարբերակն է այսօր, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ շատ բան կախված է նրանից, թե մենք ինչպես կօգտագործենք այդ շանսը և հնարավորությունը։

Վարչապետը հիշեց 2 տարի առաջ արած իր հայտարարությունը, երբ ասել էր՝ «եթե մեզ հաջողվի 1-2 տարի պահել մեր պետականությունը՝ նշանակում է, որ առաջիկա հարյուրամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծել ու ստեղծում»։

«Ահա, երկու տարի անց ես կանգնած եմ ՀՀ խորհրդարանի ամբիոնին՝ որպես ՀՀ վարչապետ ու պետք է այսպիսով արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր ու ռազմավարական խնդիրը լուծված է, բայց չի կարելի ոչ մի վայրկյան թուլացնել զգոնությունը, որովհետև, այո, այն մարտահրավերները, որոնք ունեինք երկու տարի առաջ, դրանց մի մասը դարձել են էականորեն ավեի կառավարելի, բայց նաև ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որոնք որոշակիորեն կառավարելու համար անհրաժեշտ է, որ հաղթահարենք ազգ-նահատակ ու ազգ-բանակ բանաձևերը և ավելի ու ավելի ամուր կանգնենք պարզապես պետություն, ուղղակի պետություն, որի միակ խնդիրը սեփական տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելն է։ Մեզ պետք է ամուր կանգնել այս հայեցակարգի հիման վրա ու քայլ առ քայլ, զգուշորեն կարողանալ հաղթահարել ականապատ դաշտն ու միջավայրն ու հասնել այն հանգրվանին, որը հնարավորություն կտա ասելու՝ ահա, երաշխավորեցինք մեր պետության լինելությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե ինքը համոզված է, որ հենց իրենք են այն կառավարությունը, հենց իրենք են այն խորհրդարանը, հենց իրենք են այն ժամանակը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ «ահա, մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունը առաջիկա հարյուրամյակի ընթացքում»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան