Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 13:30 09-11-2023

ՀՀ-ն բանակցություններ է վարում Չաբահար նավահանգստին միանալու և Հնդկաստան մուտք գործելու համար

Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու համար, քանի որ ձգտում է մուտք գործել Հնդկաստան և ասիական այլ երկրներ: Այս մասին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը՝ Economic Times-ին տված հարցազրույցում։

Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանը, որի կապերը Նյու Դելիի հետ ձեռք են բերում ռազմավարական հարթություններ, առաջարկել է Պարսից ծոց-Սև ծով միջանցքը Իրանի միջով՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ կամ այդ միջանցքի նոր մասնաճյուղի մաս՝ հնդիկ առևտրականներին Ռուսաստանի և Եվրոպայի հետ կապելու համար:

«Հայաստանի կառավարությունը նաև մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն ունի տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցության զարգացումը՝ որպես խաղաղության օրակարգի առանցքային էություն, որը հսկայական օգուտներ կբերի ավելի մեծ տարածաշրջանին, այդ թվում՝ Հնդկաստանին»,- ասել է փոխնախարարը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ