Ուղիղ եթեր
Հազիվ թե դա ամենահաճելի զբաղմունքներից է. Փաստ
copy image url

Հազիվ թե դա ամենահաճելի զբաղմունքներից է. Փաստ

Մամուլ 1 տարի առաջ - 08:42 09-11-2023
«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Աննա Վարդապետյանին գլխավոր դատախազ կարգելու ընթացքին անդրադառնալով՝ հատկապես իրավաբանական հանրույթը, փորձագետները կոշտ գնահատականներ էին հնչեցնում, որոշները նեղացածի կեցվածք էին ընդունում: Ավելին, փորձում էին տպավորություն ստեղծել, թե՝ արտառոց ոչինչ չկա, որ ամեն ինչ օրինական է, տեղը՝ տեղին: Մինչդեռ պարզից էլ պարզ էր, որ գլխավոր դատախազ նշանակվող Աննա Վարդապետյանի առանցքային առաքելությունը կոնկրետ մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության շահերի սպասարկումն է: Հիմա դա ապացուցվում է ամենօրյա ռեժիմով: Մինչ Եվրոպական խորհրդարանն ինքնամոռաց ծափ էր տալիս «իրենց սրտի» Նիկոլ Փաշինյանին, Հայաստանում շարունակում էր ավելանալ քաղաքական բանտարկյալների թիվը: Վերջին շաբաթվա ընթացքում կոնկրետ բանտարկվածների թիվը մի փոքր նվազեց:

«Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխեցին և որդեկորույս, առողջական խնդիրներ ունեցող մարդուն «տնային կալանք» տվեցին: Ինչպիսի՜ «մեծահոգություն»: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ քաղբանտարկյալ Լևոն Քոչարյանը, բանտից ազատ արձակվեց օրենքի ուժով: Տաթև Վիրաբյանի մասին թեպետ փաստաբանը հայտարարել է, որ օրերս նա էլ բանտից կազատվի, բայց որքան հայտնի է, դեռ բանտում է, իբրև թե՝ «բռնության կոչեր» անելու մեղադրանքով: Նախօրեին, ի դեպ, կալանավորների շարքերը համալրեց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը... մի 5 ամիս առաջ, ֆեյսբուքներում արած ինչ-որ գրառման համար: Ու այս և մի քանի անգամ ավելի՝ չնշված «գործերով» գլխավոր դատախազն, ըստ էության, կատարել է այն գործառույթը, ինչի համար էլ նշանակվել է՝ սպասարկել իրեն նշանակող Փաշինյանի շահերը, կատարել նրա երազանքը՝ պատժել ընդդիմադիրներին կամ նրանց, ովքեր իշխանության «թանին թթու կասեն»:

Ըստ այդմ, կալանքը դարձել է պատժի միջոց: Եթե ինչ-որ մեկը կհավատա, թե առանց «վերևից» հրահանգի են նման արհեստական վարույթներ նախաձեռնվում, ապօրինաբար անազատության մեջ պահում մարդկանց, առնվազն միամտություն է: Հազիվ թե դա ամենահաճելի զբաղմունքներից է, ու հազիվ թե դրանից հաճույք են ստանում... Բայց կատարում են, սիրով, թե ոչ, այլ հարց է, բայց կատարում են ջերմեռանդությամբ: Ի դեպ, մատով Նիկոլ Փաշինյանին ցույց տալը, թե՝ այ, իր հրահանգն է, մենք ինչ անենք, հազիվ թե օգնի: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը ցույց է տալիս, որ ինքը երբեք մեղավոր «չի լինում»... Բոլորը՝ բացի իրենից...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
22:00 4 անշարժ գույք, 2 մեքենա, 5․4 մլն կանխիկ, 24․7 մլն եկամուտ․ Դավիթ Խուդաթյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
23:01 Պուշկինյան ոլորաններում բախվել են 2 «Mercedes», կա 6 վիրավոր
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
20:36 Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը
23:10 Կաթողիկոսարանը կուսակրոնության բլթոցով գրավել չստացվեց, հիմա փորձում է կաթողիկոսին հանցագործ սարքել