Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:49 09-11-2023

Ինչո՞ւ է Հայաստան այցելում Նասիմ Թալեբը․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում Հայաստան է այցելելու գիտնական, ակնարկագիր, մաթեմատիկոս, թրեյդեր փիլիսոփա, հասարակական գործիչ Նասիմ Թալեբը, որի գրքերը ծանոթ են նաև հայ հանրությանը: Նրա գրչին են պատկանում մասնավորաբար այնպիսի բեսթսելերներ, ինչպիսիք են «Սև կարապը» և «Հակափխրունությունը», «Պրոկրուստյան մահիճը» և այլն:

«Փաստին» հայտնի դարձավ, որ նա Հայաստան է գալու «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով՝ որպես պատվավոր հյուր, և հանդես կգա բանախոսությամբ՝ ներկայացնելով ռիսկերի, պատահականությունների, անորոշության և հաջողության ռազմավարությունների մասին իր գիտելիքներն ու պատկերացումները։ Համաժողովը, որն այս տարի կկայանա դեկտեմբերի 1-ին և 2-ին, կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Նման համաժողով կազմակերպելով՝ խնդիր է դրվել համապատասխան հարթակ ստեղծել գիտնականների և գործարարների համար՝ կիսվելու գիտելիքներով, մտքերով, քննարկելու առկա մարտահրավերներն ու հնարավորությունները:

Հայաստանում նորարարությունների ներդրումային աջակցությանը խթանելու համաժողովի ընթացքում կազմակերպվելու են նաև հայկական ստարտափների ներկայացման երեկոներ։ Նշենք, որ, մեր տեղեկություններով, համաժողովի տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու ծրագրերի իրականացմանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է