Արտաքին 3 տարի առաջ - 16:12 08-11-2023

Հարավային Կովկասում իրավիճակը ծանր է. ՀԱՊԿ-ը պատրաստ է լիցքաթափել այն. Տասմագամբետով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է՝ Հարավային Կովկասում իրավիճակը ծանր է: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Տասմագամբետովն ասել է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստի ընթացքում։

«Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող ծանր իրավիճակին՝ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ՀԱՊԿ որոշման նախագիծը, որն ուղղված էր տարածաշրջանում իրավիճակը լիցքաթափելուն, և որը, ցավոք, չընդունվեց անցյալ տարվա նոյեմբերին, մնում է ուժի մեջ մտնի, եթե ձեռք բերվի կոնսենսուս»,- ասել է նա։

Տասմագամբետովի խոսքով՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հարավային սահմաններում պահպանվում է ահաբեկչական գործունեության, անօրինական միգրացիայի, զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության վտանգը։

«ՀԱՊԿ-ը ներկայացնում է տպավորիչ հավաքական ռազմաքաղաքական ներուժ Եվրասիական տարածքում։ Ուստի մենք պետք է պատրաստ լինենք համատեղ հետ մղել նոր սպառնալիքները և չեզոքացնել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հավաստիացնում է ձեզ համատեղ աշխատելու և տեղեկատվության ու փորձի փոխանակման իր պատրաստակամությունը:
Այսօրվա մեր հանդիպումը, կարծում եմ, հենց անվտանգության ընդհանուր խնդիրների լուծումներ գտնելու քայլերից մեկն է»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն