Մամուլ 3 տարի առաջ - 08:12 07-11-2023

ՔՊ-ում կուսակցական քեֆեր են անում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Չնայած Երեւանի ավագանու ընտրությունների խայտառակ արդյունքներին, ՔՊ-ում որոշել են շնորհակալություն հայտնել իրենց համախոհներին եւ աջակիցներին․ կան տեղեկություններ, որ վերջին օրերին տարբեր վարչական շրջաններում կուսակցական քեֆեր են կազմակերպվում, որին մասնակցում են ընտրություններին ակտիվ աշխատած եւ քվեներ բերած ՔՊ-ականները, այլ կերպ ասած՝ տասովշչիկների փարթի են անցկացնում։

Շաբաթ օրն էլ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ակտիվն է քեֆ-ուրախություն արել՝ «Շատո» ռեստորանում, որը նախաձեռնել է նախկին թաղապետ Արման Բարխուդարյանը, ով օրերս իրավապահների կողմից բերման էր ենթարկվել ԱԱԾ, հարցաքննվելուց հետո ստորագրությամբ ազատ արձակվել։ Քեֆին նա էլ է մասնակցել։

Ի դեպ, Բարխուդարյանը չնայած բավականին թվով ձայներ էր բերել, բայց տեղը զիջել էր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչին, ինքն էլ թաղապետի պաշտոնից ազատվելուց հետո կրկին նշանակվել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդական։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն