Ներքին 3 տարի առաջ - 00:29 06-11-2023

«Երևան սիթի»-ն պատասխանատու չէ` բեզատչոտնիկ է․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Երևան սիթի»-ն պատասխանատու չէ` բեզատչոտնիկ է:

Ուրեմն, մարդիկ «Երևան սիթի»-ից առևտուր են անում և դուրս գալիս: Ինչ-որ բան են մոռանում գնել և որոշ ժամանակ անց նախկինում գնած ապրանքներով տոպրակները ձեռքներին հետ են վերադառնում:

«Երևան սիթի»-ի աշխատակիցները վերջիններիս արգելում են տոպրակներով խանութ մտնել և նրանց հորդորում են տոպրակները թողնել խանութի պահարաններում: Վերջիններս այդպես էլ վարվում են, սակայն առևտուր անելուց հետո և խանութից դուրս գալուց առաջ նրանք իրենց տոպրակներով ապրանքները պահարաններում չեն հայտնաբերում: Խանութի աշխատակիցներն ասում են, որ պահարանների հարևանությամբ առկա ցուցանակի վրա գրված է, որ «Երևան սիթի»-ն պատասխանատու չէ խանութի պահարաններում թողնված ապրանքների հնարավոր կորստի համար:

Հարցին, թե այդ դեպքում ինչու են խանութի աշխատակիցները պահանջում ապրանքներով տոպրակները թողնել խանութի պահարաններում, «Երևան սիթի»-ի աշխատակիցները բազմաբովանդակ լռում են:

Ապրանքներով տոպրակներն այդպես էլ չեն գտնվում: Հայաստանյան բեզատչոտնիկների բանակն ընդլայնվում է»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ