Ներքին 3 տարի առաջ - 11:37 05-06-2023

«Երևան Սիթի»՝ Մոսկվայում․ նվեր՝ Նիկոլ Փաշինյանին ու Սամվել Ալեքսանյանին

Բոլոր ժամանակների իշխանությունների «սրտի օլիգարխ» Սամվել Ալեքսանյանն ընդլայնում է իր անծայրածիր բիզնեսի սահմանները։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է առաջիկայում «Երևան Սիթի» բացել նաև Մոսկվայում։

Իսկ մինչ այդ, ԵՏՄ կանոնների համաձայն, նա պետք է մոտ 50 խանութ ունենա նույն տնտեսական գոտում՝ առավել նպաստավոր հարկային պայմաններից օգտվելու համար։

Այդ է պատճառը, որ Ալեքսանյանը Հայաստանում մեկը մյուս հետևից խանութներ է բացում, ինչի մասին ավելի վաղ գրել էինք։ Այս ամենի վերջնակետը Մոսկվան է։

Բայց խնդիրն այն է, որ ավանդույթի համաձայն՝ սա միայն բիզնես նորություն չէ․ Մոսկվան «բիզնես նվերներ» է արել ու անում Հայաստանի բոլոր ղեկավարներին՝ արդյունավետ համագործակցության, իսկ իրականում՝ ռուսական շահերը պաշտպանելու համար։

Այժմ հերթը Նիկոլ Փաշինյանինն է, որը որոշել է քաղաքական նվերը վստահել բիզնես գործընկերոջը՝ Սամվել Ալեքսանյանին։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց