Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:30 01-11-2023

Անցումային տարիքում երեխաներին հետաքրքրում է մահն ու հոգին․ քահանան՝ Հելոուինի մասին

«Հոգևոր դաստիարակման մեթոդը պետք է ճիշտ ընթանա ոչ միայն եկեղեցու կողմից, այլև՝ պետության։ Մենք լավ գիտենք, որ վատն ընդօրինակելը և վատ ճանապարհով գնալն ավելի հեշտ է, քան լավը և բարին։ Ուստի, եկեղեցին կարող է մարդուն սովորեցնել միայն այն դեպքում, երբ մարդը կամավոր դիմում է եկեղեցուն»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու քահանա Տեր Հուսիկ Դոխոլյանը։

Անդրադառնալով հեթանոսական ամենատարածված տոներից մեկին՝ Հելոուինին, Տեր հայրը նշեց․

«Հելոուինն ամբողջությամբ հեթանոսական տոնախմբություն է, որը վերաբերում է ոչ միայն մահացածների հոգիներին։ Տասնամյակներ շարունակ սարսափ ֆիլմերի միջոցով շարունակվում է մի սերունդ դաստիարակվել, ովքեր միֆերը սկսել են իրականություն համարել։ Սրանով հող ենք նախապատրաստում իսկ թե ինչի համար, պետք է ենթադրել։

Անցումային տարիքում բոլոր երեխաներին հետաքրքրում է մահը, հոգին, սպանությունը։ Քրիստոնյա ընտանիքներում այս հոգեբանական խնդիրներն ավելի հեշտ են հաղթահարվում։ Աստված ստեղծեց մարդուն իր կերպարով, այսինքն այնպիսի պատվական կերպարով, որը մարդու համար սովորական կլինի։ Այսօր տրամաբանորեն ես գալիս եմ այն եզրահանգման, որ մի օր էլ Սատանան մարմնանա, մեզ համար սովորական կլինի»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց Մարտակերտի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու քահանա Տեր Հուսիկ Դոխոլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում