Ներքին 2 տարի առաջ - 19:25 31-10-2023

ՀՀ-ում բենզինի գները պետք չէ համեմատել Իրանի կամ Բելառուսի հետ. ՏՄՊՀ նախագահ

ՀՀ-ում բենզինի գները պետք չէ համեմատել Իրանում կամ Բելառուսում առկա գների հետ։ ՀՀ ԱԺ-ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նա առաջարկեց համեմատել Հայաստանի և Վրաստանի գները, ընդ որում` հաշվի առնելով վրացական սահմանից Երևան առաքելու լրացուցիչ ծախսերը։ «Եթե այդ բոլոր ծախսերը միասին հաշվենք, կհասկանանք՝ ՀՀ-ում բենզինի կամ դիզվառելիքի գինը բարձր է, թե ոչ։ Ինչ վերաբերում Է Իրանի կամ Բելառուսի հետ համեմատություններին, ապա դա անիմաստ զբաղմունք է»,- ընդգծեց Գևորգյանը։
Նույնը, ըստ նրա, վերաբերում է Ղազախստանին, որը նավթ արդյունահանող երկիր է։ Գևորգյանը նշեց, որ Հայաստանը բենզին և դիզել է գնում «Rompetrol» ընկերությունից, որը մի փոքր ավելի թանկ է, բայց երկրում այն վաճառվում է:

«Հանձնաժողովի և, կարծում եմ, մեր երկրի խնդիրը ոչ թե էժան կամ թանկ բենզին ապահովելն է, քանի որ դա մեր իրավասությունից դուրս է, այլ արդար մրցակցային գների ապահովումը»,- ընդգծեց Գևորգյանը:
Նրա խոսքով՝ 2018 թ. շուկայում ընկերությունների մասնաբաժինները լրջորեն փոխվել են, բայց դա չի հանգեցրել առաջատարների դուրսմղման. նման նպատակ չկա, սակայն միաժամանակ հայտնվել են նոր խաղացողներ։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում