Ներքին 2 տարի առաջ - 17:20 31-10-2023

Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում Լեհաստանի հետ հարաբերությունների զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Պյոտր Սքվեչինսկիին, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-լեհական հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ տնտեսության ոլորտում: Վարչապետն ընդգծել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ առկա ներուժի իրացման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին:

Պյոտր Սքվեչինսկին շեշտել է Լեհաստանի կառավարության շահագրգռվածությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով և հավելել, որ գործունեության ընթացքում կներդնի բոլոր ջանքերն՝ ի նպաստ երկկողմ կապերի հետագա զարգացման:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-լեհական հարաբերությունների, Հայաստան-ԵՄ փոխգործակցության և այլ հարցերի շուրջ»:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում

Ձեզ գուցե հետաքրքրի