Ներքին 2 տարի առաջ - 18:51 30-10-2023

Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ՝ ԱՆ աշխատակազմը մասնակցել է վերապատրաստում-աշխատաժողովի

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ՝ ԱՆ աշխատակազմը մասնակցել է վերապատրաստում-աշխատաժողովի՝ ԵՄ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» և «Թիրախային տեխնիկական օժանդակություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցելու համար» ծրագրերի շրջանակներում:

Աշխատաժողովի նպատակն է բարելավել և կատարելագործել Արդարադատության նախարարության բարձրաստիճան անձնակազմի ընդհանուր կառավարման և առաջնորդության հմտություններն ու կարողությունները, մասնավորեցված խնդիրների վերլուծության արդյունքում վեր հանել այդ խնդիրների լուծման կառավարչական եղանակներն ու մեթոդները:

Ինտերակտիվ վերապատրաստման ծրագրի ընթացում ԱՆ ստորաբաժանումների ղեկավարներն ուսումնասիրել են կառավարման և առաջնորդության ոլորտի կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք տեսական ուղղություններ, անհատներին և թիմերին առաջնորդելու գործնական հմտություններ՝ ձևավորելով հաջողակ կառավարման միջոցով արդյունքի հասնելու թիմային տեսլական:

Վերապատրաստումները վարել են հասարակական գիտությունների թեկնածու, միջազգային որակավորումներ ունեցող Մարդկային ռեսուրսների մասնագետ և քոուչ, թրեյներ, խորհրդատու, «Cascade People & Business» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արփի Կարապետյանը և «Humanizzed» կազմակերպության հիմնադիր, գործադիր տնօրեն, «Digitain» կազմակերպության ՄՌԿ և կորպորատիվ մշակույթի գծով տնօրեն Մարիա Կարապետյանը:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում

Ձեզ գուցե հետաքրքրի