Ներքին 2 տարի առաջ - 16:56 30-10-2023

ԼՂ-ից տեղահանված բնակիչների մոտ բավական քանակով զենք կա. 11 կալանավորված է տեղափոխվել ՀՀ. ՆԳ նախարար

Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների մոտ բավական քանակով զենք կա, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

Այդ զենքերը, նրա խոսքով, և՛ օրինական են, և՛ անօրինական:

«ԼՂ ոստիկանության աշխատողների հետ համագործակցում ենք, որ որոշակի պատկերացում ունենանք», - ասաց նա:
ՆԳ նախարարը նշեց, որ պարգևատրումներով տրված զենքերի հետ կապված խնդիր էլ կա:

«Պարգևատրված ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն ունենք, իսկ ԼՂ քաղաքացիների պարգևատրումների վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք», - ասաց նա:

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ Հայաստանում են նաև Լեռնային Ղարաբաղում կալանքի տակ եղած մարդիկ, ինչպե՞ս են տեղափոխվել, ի՞նչ հիմքերով:

«Տվյալներին տիրապետում ենք, անցած շաբաթ մեկին, ով մեղադրվում էր սպանության համար , Վանաձորից հայտնաբերել ենք, մոտ 11 անձ է ազատ արձակվել, բոլորի տվյալներն ունենք: Մի քանիսով զբաղվում է ԱԱԾ-ն, ովքեր մեղադրվում են պետական դավաճանության համար, իսկ մյուսներով զբաղվում է ոստիկանությունը», - ասաց ՆԳ նախարարը՝ հավելելով, որ բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում