Ուղիղ եթեր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
copy image url

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ներքին 1 տարի առաջ - 14:02 29-10-2023
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։