Արտաքին 2 տարի առաջ - 13:39 27-10-2023

ԱՄՆ-ը ևս 150 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամդրի Ուկրաինային․ Բլինքեն

ԱՄՆ-ն պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ երկիրը Ուկրաինային ռազմական օժանդակության նոր տրանշ է հատկացնում՝ «օգնելու հաջողության հասնել մարտի դաշտում և պաշտպանելու իր ժողովրդին Ռուսաստանի դաժան ներխուժումից»:

Փաթեթը, ինչպես հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ընդգրկում է 150 միլիոն դոլարի զենք-զինամթերք, որոնց համար նախապես արդեն լիազորություն էր տրվել Կիևին ուղղակի հատկացումների շրջանակում:

Նոր փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության, հակատանկային միջոցներ, հրետանի և այլ «կարողություններ, որոնք է՛լ ավելի կմեծացնեն ռուսական հարձակումներից սեփական տարածքը պաշտպանելու և Ռուսաստանի ուժերի դեմ հակահարձակումը շարունակելու Ուկրաինայի ունակությունը», - նշել է նա:

«Ռուսաստանն է սկսել այս պատերազմը և կարող է ավարտել այն ցանկացած ժամանակ՝ իր ուժերը ետ քաշելով Ուկրաինայից և դադարեցնելով վայրագ հարձակումները, որոնք շարունակում են անմեղ մարդկանց կյանքեր խլել», - ընդգծել է պետքարտուղարը:

Անցած տարվա փետրվարից՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմ սկսելուց հետո, ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Կիևին մոտ 46 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ, որից Բայդենի վարչակազմն արդեն տրամադրել է շուրջ 20 միլիարդ դոլար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից