Ներքին 3 տարի առաջ - 12:55 27-10-2023

Արցախի հանձնումից հետո Սասուն Միքայելյանը «Եռաբլուր» չի այցելում

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն արդեն որերորդ դեպքն է՝ խուսափում է «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելել, համենայնդեպս նա ո՛չ սեպտեմբերի 21-ին, ո՛չ 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցին՝ սեպտեմբերի 27-ին, ո՛չ էլ այսօր չի այցելել պանթեոն։

Այսօր՝ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկներ խոնարհելու էին եկել նաև ԵԿՄ վարչության անդամները, սակայն Սասուն Միքայելյանը կրկին բացակայում էր։

Իր բոլոր ելույթներում ու հարցազրույցներում մշտապես Վազգեն Սարգսյանին գովերգող Սասուն Միքայելյանն ըստ երևույթին ամաչում է «Եռաբլուր» գնալ, քանի որ նրա քաղաքական թիմի օրոք ամբողջ Արցախը հայաթափվեց ու հանձնվեց թշնամուն։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Սասուն Միքայելյանի հետ, հարցնել՝ արդյոք մեղքի զգացո՞ւմն է պատճառը, որ «Եռաբլուր» չի գնում, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։

Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Սասուն Միքայելյանը մշտապես խոսում էր Շուշին ու Հադրութը հետ բերելուց, բայց այսօր լուռ է։

Ավելին, Արցախի վերջնական հանձնումից հետո Սասուն Միքայելյանը խուսափում է հանրային վայրերում լինել, բացառություն էր Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը, որին ներկա էին ՔՊ-ականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Նշենք նաև, որ Սասուն Միքայելյանը 2018 թվականին տեղի ունեցած «հեղափոխությունը» ավելի կարևոր էր համարել, քան Արցախյան ազատամարտը։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է