Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:20 26-10-2023

Մա՛մ, բայց ես զինվոր չեմ, չեմ ուզում մեռնել․ արցախցի 9-ամյա տղայի խնդրանքը մորը

«Ես լացել չգիտեմ, բայց սեպտեմբերի 19-ին, երբ այլևս հույս չկար, որ Արցախից փրկվող կլինի, ընկա մորս գիրկը ու խոստովանեցի, որ ես երջանիկ մարդ եմ, շնորհակալ եմ ծնողներիս ամեն ինչի համար․․․»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախից բռնի տեղահանված, գրող Սոնա Համբարձումյանը։

«Երբևէ չէինք մտածում, որ մի բուռ մնացած հողի համար էլ կարող էր ոտնձգություն կատարվել, ու մենք կհայտնվենք գաղթի կիզակետում․․․Ես զգացի, թե ինչ է նշանակում գաղթական լինել․․․Ես Մայր Հայաստանը համարում եմ իմ հայրենիքը, բայց Մայր հայրենիքը կորցրեց իր վերջին զավակին․․․Մեր 3 օրերի գաղթի ճանապարհը չգիտեմ՝ ինչպես նկարագրել, որովհետև այն նկարագրելով չէ։ Դա սարսափ էր, որը մենք ժպիտով ենք դիմավորել, դա սարսափ է, որը և տխրելով ես գժվում, և ծիծաղելով․․․Ես դեռևս ինձ չեմ գտել, չգիտեմ, թե ինչպիսինն են իմ զգացումները, իմ անցյալն ինձ անընդհատ հետապնդում է, ես ամեն գիշեր երազիս մեջ Արցախում եմ․․․Ես հավատում եմ, որ Աստծո կամոք կրկին հանդիպելու եմ կյանքով լեցուն, կենսախինդ Սոնային՝ ինձ․․․»։

Արցախցի կինը նաև հիշեց 2020 թվականի պատերազմը, որի ընթացքում հատկապես տպավորվել են 9-ամյա որդու խոսքերն ուղղված իրեն․

«Մենք չէինք ուզում դուրս գալ, բայց 9 տարեկան տղաս փարվելով ոտքերիս ասաց՝ մա՛մ, բայց ես զինվոր չեմ, չեմ ուզում մեռնել․․․»։

44-օրյա պատերազմի ավարտից հետո արցախցի ընտանիքը վերադարձել էր հայրենիք, սակայն 2023 թվականին բռնի տեղահանվեցին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ