Ուղիղ եթեր
Մշակույթ 2 տարի առաջ - 21:31 25-10-2023

Ինձ թանգարան տվեք, և ես այն կլցնեմ․ այսօր Պաբլո Պիկասոյի ծննդյան օրն է

135 տարի առաջ այս օրը՝ 1881 թվականի հոկտեմբերի 25-ին, Իսպանիայում ծնվել է նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոն։ Կուբիզմի հիմնադիրը սկսել է նկարել ութ տարեկանից, իսկ կյանքի վերջում դարձել է ավելի քան 20 հազար նկարների հեղինակ։

Պաբլո Պիկասոն ծնվել է իսպանական Մալագա քաղաքում։ Մկրտության ժամանակ տղան ստացել է Պաբլո Դիեգո Խոսե Ֆրանցիսկո դե Պաուլա Խուան Նեպոմուկենո Մարիա դե լոս Ռեմեդիոս Սիպրիանո դե լա Սանտիսիմա Տրինիդադ Մարտիր Պատրիսիո Ռուիս և Պիկասո անունը։ Հայրը նկարչության ուսուցիչ էր և որդուն ծանոթացրեց նկարչության հետ։ Ութ տարեկանում նա նկարել է իր առաջին յուղաներկով կտավը և այն անվանել «Պիկադոր»: Նկարիչը մինչև կյանքի վերջ չբաժանվեց այս փոքրիկ կտավից։



Հոր պնդմամբ Պիկասոն քննություններ է հանձնել Լա Լոնջայի գեղարվեստի դպրոցում։ Չնայած այն հանգամանքին, որ նա դեռ փոքր էր այնտեղ սովորելու համար (այդ ժամանակ Պիկասոն 14 տարեկան էր), նա փայլուն հանձնել է ընդունելության քննությունները։

Պիկասոն փորձարկում էր գույները: Արվեստի պատմության մեջ նկարչի վաղ ստեղծագործությունը ընդունված է բաժանել երկու փուլի՝ «կապույտ»՝ լցված մռայլ մոտիվներով և սառը գույներով, և «վարդագույն»՝ տաք երանգների գերակշռությամբ և թափառման ու որոնման մոտիվներով։



«Մարդը սկզբում ցույց է տալիս այն, ինչ կա իր մեջ, հետո ցույց է տալիս այն, ինչ կա իրականում: Յուրաքանչյուր մարդ ունի վատ բնավորություն, տարօրինակ գծեր և տարօրինակություններ, բայց ոմանք ունեն նաև աստվածային սկիզբ: Եթե ​​աստվածայինը չբավականացնի մարդուն տոկուն դարձնելու համար, արվեստ չի լինի։ Երբ մարդկային հատկանիշները սկսում են գերակշռել, Մուսան վերածվում է նյարդայնացնող կնոջ»,- վստահ էր Պիկասոն:

Գույներով փորձարկումներից հետո Պաբլո Պիկասոն անցել է վերլուծական մեթոդներին: 1905 թվականից սկսած՝ նրա կտավներում արդեն նկատելի են բնության դեֆորմացիան ու ոչնչացումը։

1907 թվականին Ժորժ Բրակի հետ Պիկասոն մշակել է կուբիզմի հիմնական պոստուլատները՝ գեղարվեստական ​​շարժում, որը մերժում էր նատուրալիզմի ավանդույթները և արվեստի տեսողական-ճանաչողական գործառույթը։



Բալետի դեկորացիայի վրա աշխատելիս Պաբլո Պիկասոն հանդիպել է պարուհի Օլգա Խոխլովային։ Նրանք ամուսնացել են 1918 թվականին Փարիզի ռուսական եկեղեցում։ Երեք տարի անց ծնվեց նրանց որդին՝ Պաուլոն։ Ընտանիքը բաժանվել է 14 տարի անց՝ 1935 թվականին։



Սրանից հետո Պաբլո Պիկասոն մի քանի լուրջ, երկարամյա սիրավեպեր է ունեցել։ 1935 թվականին Մարի-Թերեզ Վալտերի հետ կապից ծնվել է նրա դուստրը՝ Մայան։



1947 թվականին նկարչուհի Ֆրանսուազա Ժիլոյի հետ սիրավեպի արդյունքում ծնվել է երկրորդ որդին՝ Կլոդը, իսկ ավելի ուշ դուստրը՝ Պալոման։



«Ինձ համար կան միայն երկու տեսակի կանայք՝ աստվածուհիներ և հատակի շորեր»,- ասում էր Պիկասոն:

Իսպանացի նկարչի վերջին կինը Ժակլին Ռոկեն էր։ Նրանք ամուսնացել են, երբ Պիկասոն արդեն 80 տարեկան էր։ Ամուսնու մահից հետո Ժակլին Ռոքը ինքնասպան է եղել։

1937 թվականին Պաբլո Պիկասոն ստեղծել է իր ամենամեծ գործերից մեկը՝ «Գերնիկա» կտավը։ Բասկերի երկրի այս քաղաքի ռմբակոծությունից առաջացած տպավորությունները մարմնավորված են ձևով և գույնով: Պատերազմը սկսում է լեյտմոտիվի պես պտտվել Պիկասոյի այս ժամանակաշրջանի բոլոր ստեղծագործությունների միջով։



Պատերազմից հետո Պիկասոյի ստեղծագործական հանճարը հանդարտվում է և դառնում ավելի խոհուն։ Նկարիչը սկսում է աշխատել կերամիկայի հետ։ Նկարչի կյանքի վերջին 15 տարիների աշխատանքները դժվար է վերագրել որևէ ուղղության, դրանք ժանրերով բազմազան են։

Ամենից շատ դիտված

17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը