Մշակույթ 2 տարի առաջ - 21:35 15-05-2024

Ծո՛, էդ Փարաջանովն ընձի պես հանճարեղ է, բայց ընձնեն ավելի խելառ է․ Շիրազ և Փարաջանով

Մկրտիչ Սարգսյանն իր հուշերում պատմում է, թե ինչպես է Շիրազը Թիֆլիսում հանդիպում է իր նման մեկ այլ հանճարի՝ Սերգեյ Փարաջանովին։

«Չնայած որոշ «հեռատես» մարդկանց հորդորներին, թե Շիրազին Թիֆլիս՝ սայաթնովյան վարդատոնին տանելը կարող է «գլխացավաք» դառնալ, ես բանի տեղ չդրի և երեք տարի անընդմեջ նրան ընգրկում էի Թիֆլիս մեկնող պատվիրակության կազմում: Իսկ Շիրազը ոչ միայն գլխացավանք չէր դառնում, այլև զարդարում էր մեր պատվիրակությունը: Նրա ելույթները, քիչ է պատկերավոր ասելը, իմաստուն էին՝ թաթախված հայ-վրացական բարեկամությամբ: Էլ չեմ խոսում նրա ժողովրդականությունից, որ, երբ երևում էր, Թիֆլիսի հայ և վրացի հասարակությունը ալիքվում էր ծովի նման:

Իր ելույթի հաջողությանը եթե կասկածեր.

- Հլը ընձի ըսա, վրացիներն ընձնեն լավ կամ ընձի չափ մեծության բանաստեղծ ունի՞ն…

- Քեզնից լավ դժվար թե ունենան, բայց քեզ պես բանաստեղծ ունեն…

- Յա՜…, էդ ո՞ր մեկն է, ըսա…

- Իոսեբ Նոնեշվիլին… Չգիտեմ՝ քեզնից մեծ, թե՝ փոքր, բայց քեզ նման ժողովրդական է, վրացիների սիրելին, այնպես որ՝ սիրելի՛ Շիրազ, պատրաստվիր նրա հետ մեջլիս մտնելու…

- Լավ կըսես, Մկրտի՛չ, դու ընձի համոզե, որ էն ընձնեն մեծ բանաստեղծ է, որ կատաղեմ, նախանձեմ ու ինքս ընձի և հետո նրան գերազանցեմ…

Իսկապես, մեջլիսը կայացավ: Շիրազն իսկապես իր մրցակից ընկերոջը հաղթեց: Ինքն էլ դա զգաց ժողովրդի անզուսպ ցնծությունից: Երեխայի նման ուրախացավ.

- Սազ որ ունենար, պտի ընձի տար, չէ՜… Հաղթե՜լ եմ…

Հետո կատարվեց ավելի հետաքրքիր միջադեպ: Իջնում էինք ամբիոնից, ժողովուրդը բացեց կենդանի միջանցք, որով քայլեցինք դեպի մեքենաները: Սուրբ Գևորգի պարսպի դռանն անակնկալ կերպով հայտնվեց կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը և խոնարհվեց Շիրազին: Համբուրեց բանաստեղծի աջը: Նայեցի՝ Շիրազի աչքերը հուզմունքից թաց էին: Մեքենայի մեջ երկար լռությունից հետո խոսեց.

- Ծո՛, էդ Փարաջանովն ընձի պես հանճարեղ է, բայց ընձնեն ավելի խելառ է…»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը