Ներքին 3 տարի առաջ - 23:13 27-05-2023

Ինձ վրա երգեր մի գրեք, լաո՛, ես բոստանչու տղա բոստանչի եմ, ինձ բահ տվեք․․․

Երբ հայդուկապետ Չաուշի մասին իր կենդանության ժամանակ երգ են գրում ու երգում, նա այսպես է ասում. «Ինձ վրա երգեր մի գրեք, լաո՛, ես բոստանչու տղա բոստանչի եմ, ինձ բահ տվեք»:

116 տարի առաջ հենց այսօրն է Սուլուխի կռվում մարտիրոսացել հայ ազգային-ազատագրական շարժման հերոս, ֆիդայապետ Գևորգ Չաուշը։

Մի օր նրան հարցնում են, թե որն է իր երազանքը: Նա պատասխանում է. «Ազատ Հայաստան ըլլար, ես բոստան ցանեի, դու ինձ հյուր գայիր, ես վարունգ հյուրասիրեի իմ բոստանից»:



Մարդկային պարզ կենցաղի, խաղաղ երկնքի ու աշխարհը շենացնող աշխատանքի մասին էր երազում Չաուշը, բայց նրան ճակատագրով սահմանված էր լինել հայրենիքի զավակը։ Հայդուկի երդում ուներ․ «Երդվում եմ իմ պատվի և ազգության վրա՝ իմ բոլոր ուժով, եթե հարկ լինի, նաև իմ արյունով ծառայել Հայաստանի ազատագրության դատին ընդդեմ բռնակալության։ Այսուհետ իմ բարձը Հայաստանի լեռները կլինեն, և իմ ամենամեծ բաղձանքը՝ հայրենիքի համար մեռնելը։ Բարով արժանանամ հրեղեն գնդակի համբույրին»։

Գևորգ Չաուշը Անդրանիկի հետ միասին վրեժ է լուծել Աղբյուր Սերոբի մահվան համար։ Սերոբի մահից հետո շատերն առաջարկում էին, որ Գևորգը գլխավորի ֆիդայիներին, բայց Գևորգը, համեստ մարդ լինելով, իր տեղը զիջում է Անդրանիկին։

Չաուշի ամենահայտնի մարտերից մեկը Առաքելոց վանքի կռիվն է, որը կազմակերպել էր Անդրանիկը։ Գևորգն անձամբ ղեկավարել է Իշխանաձոր գյուղի պաշտպանությունը և այնտեղ ունեցել է ֆիդայիների ջոկատ։ Թուրքական կառավարությունը ստիպված է եղել սասունցիներին ուշադրության կենտրոնում պահելու համար այդ գյուղում զորանոց կառուցել։



Չաուշը գտնում էր, որ պետք էր դաշնակից լինել քրդերի հետ։ Դրա համար էլ նա մեծ հարգանք է վայելել քրդերի մոտ։ Բացի այդ Չաուշը դաժանաբար պատժում էր այն քրդերին, ովքեր թալանում էին հայ գյուղացուն։

1905թ. ազատագրական շարժումը ղեկավարելու գործում Գեւորգ Չաուշին օգնելու համար Տարոն է գալիս Ռուբենը (Տեր-Մինասյան): Մոտ մեկուկես տարի Ռուբենն ու Գեւորգը Տարոնում կազմակերպում են ժողովրդին, փորձելով զերծ մնալ զինված ընդհարումներից, իհարկե, եթե այդպիսիք հակառակորդի պարտադրանքով անխուսափելի չէին դառնում: Թուրքական իշխանություններն էլ իրենց հերթին շարունակում էին որոնումները եւ փորձում էին օր առաջ ձերբակալել Գեւորգին եւ Ռուբենին, որովհետեւ նրանց գործունեությունը ապագա նոր ապստամբության տեղիք էր տալու: 1907 թ. մայիսին, երբ Ռուբենն ու Գեւորգը պատրաստվում էին անցնել Կովկաս, տեղի ունեցավ մի զինված ընդհարում, որը ճակատագրական ավարտ ունեցավ: Երբ հայդուկները գտնվում էին Մշո դաշտի Սուլուխ գյուղում, մատնիչների օգնությամբ տեղեկացված զորքը անմիջապես շրջապատում է այն:



Մայիսի 27-ի առավոտյան սկսված եւ միչեւ ուշ գիշեր տեւած այս մարտում Գեւորգը զոհվում է: Սպանվում է նաեւ թուրքական զորքերի հրամանատար Քյոսե Բինբաշին, ըստ ականատեսների վկայության` Ռուբենի գնդակից:







Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով