Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:35 24-10-2023

Առանց մի դրամ ծախսելու ևս մի քանի տոկոսով բարձրացրեցին Փաշինյանի վարկանիշը. Արսենյան

Այն կարծիքին եմ, որ առանց մի դրամ ծախսելու ևս մի քանի տոկոսով ավելացրեցինք երկրի ղեկավարի վարկանիշը:


Անդրադառնալով ռուսական Առաջին ալիքի՝ Նիկոլ Փաշինյանի մասին հաղորդմանը, լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Էդ կոլեկտիվը, որ նստած էր ստուդիայում, բարձրացրեց Հայաստանում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը:

Հաղորդումը նայելուց զգացմունքները միանշանակ չէին, իմ լսելուց ու դիտելուց քաղաքական կամ կիսաքաղաքական, շոու բառն էլ չի գնում է, իրանք իրականացնում էին ավելի շատ «երդվյալ ատենակալների» մոդել, որ դատարանում նստում են ու ամեն մեկը իր կարծիքն ա ասում մեղադրյալի վերաբերյալ:

Հետո Հայաստանից ցուցմունք տվողներ գնացին, ովքեր որ ասենք Հայաստանի և հայկական ազգանունով տարօրինակ գործիչներ են, որոնք որոշեցին, որ պիտի գնան և ոչ մասնագետ ատենակալների մոտ ցուցմունք տան, որպեսզի մի հատ էլ դատավճիռ կայացնեն, բայց հերթական անգամ ռուսական հեռուստատեսության քարոզչությունը, որը պետք է սպասարկեր ուրիշ նպատակ, լրիվ այլ արդյունք ունեցավ:

Ես այն կարծիքին եմ, որ խոսքի ազատությունը դա խոսքի ազատություն է: Որովհետև եթերազրկման պրոցեսը կարող է տևի անվերջ»,-նշել է իշխանական պատգամավորը:

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր