Ներքին 3 տարի առաջ - 10:31 18-10-2023

«Սատանի կամրջի» մոտակայքում փրկարարները քարշակել են արգելափակված իրանական բեռնատարը

Գորիս-Կապան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին՝ «Սատանի կամրջի» մոտակայքում ծանրաբեռնվածության պատճառով բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը, ինչից հետո փրկարարները քարշակել են այն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 17-ին, ժամը 23:50-ին։

«Սատանի կամրջի» մոտ մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ս․ Ռ․ Ֆ․, ծնված 1971 թ․, ԻԻՀ քաղաքացի) քարշակման եղանակով (մոտ 1 կմ) դուրս են բերել դժվարանցանելի հատվածից. բեռնատարը շարունակել է ընթացքը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է