Վաղը Կոտայքի և Արագածոտնի մարզերի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
copy image url

Վաղը Կոտայքի և Արագածոտնի մարզերի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

Ներքին 1 տարի առաջ - 22:57 11-10-2023
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Հոկտեմբերի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Բազմաղբյուր, Ղազարավան, Անտառուտ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը: