Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:35 09-10-2023

Սոցապնախարարն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են փոխգործակցության հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Հայտնում են ԱՍՀ նախարարության մամուլի ծառայությունից․

«Հանդիպման ընթացքում դիտարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, քննարկվել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։

Երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը՝ աշխատանքային միգրացիայի, աշխատողների առողջության պահպանման ու աշխատավայրի անվտանգության, ինչպես նաև երեխաներին մատուցվող ծառայությունների բարելավման, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և այլ ուղղություններով։

Անդրադառնալով ոլորտային համագործակցության շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքներին՝ նախարար Մկրտչյանը դրական է գնահատել Նյու Դելիում կայացած Raisina Dialogue միջազգային համաժողովին հայկական պատվիրակության մասնակցությունը, որի շրջանակում քննարկվել են հեռավար ձևաչափով աշխատողների համար ոլորտում առկա ոչ լիարժեք կարգավորումներին, անհատական պայմանագրերով արտերկրում գրանցված ընկերություններում աշխատող անձանց աշխատանքային իրավահարաբերություններին, դրանցից ծագող խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

Նախարարն արդյունավետ է որակել նաև «Օբզերվեր» հետազոտական հիմնադրամի նախագահ Սամիր Սարանի հետ փոխըմբռնման հուշագրի կնքումը՝ Հայաստանում և Հնդկաստանում մարդկային կապիտալի զարգացման ու սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացման նպատակով։ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ հուշագրի կնքումը նպատակ ունի մշակել և իրականացնել ծրագրեր սոցիալական պաշտպանության, ժողովրդագրության, գենդերային քաղաքականության և զբաղվածության ոլորտներում երկուստեք սահմանված առաջնահերթությունների և ռազմավարական խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Դեսպան Նիլակշի Սահա Սինհային շնորհակալություն է հայտնել նախարարին ոլորտային ծրագրերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության փոխանցման համար և պատրաստակամություն հայտնել ևս անհրաժեշտ ջանքեր ներդնել սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ուղղությամբ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի