Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 12:28 09-10-2023

ՌԴ-ն ՀՀ-ի միացումը Հռոմի ստատուտին համարում է ոչ բարեկամական քայլ

Մոսկվան Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին համարում է բացարձակապես ոչ բարեկամական քայլ։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Վերջինս շեշտել է, որ Միջազգային քրեական դատարանը բառի բուն իմաստով արդարադատության հետ կապ չունի։ Նրա խոսքով՝ սա քաղաքականացված արևմտամետ կառույց է, որը կատարում է Արևմուտքի չսիրած գործիչների քրեական հետապնդման հրամանները։

«Այս դատարանը որոշ ժամանակ առաջ կալանքի օրդեր է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ։ Փակագծերում նշեմ, որ, իհարկե, այդ հրամանները բացարձակապես իրավաբանորեն առոչինչ են։ Ռուսաստանի և նրա ղեկավարության նկատմամբ ՄՔԴ-ի բացարձակապես քաղաքականացված թշնամական դիրքորոշման ֆոնին մեր դաշնակից Հայաստանը որոշում է վավերացնել այս դատարանի կանոնադրությունը։ Ինչպե՞ս պետք է ընկալենք նման քայլը։ Միայն որպես, մեղմ ասած, ոչ բարեկամական»,- նշել է նա։

Գալուզինն ընդգծել է՝ Ռուսաստանը հույս ուներ, որ Հայաստանը զերծ կմնա նման քայլից։

«ՄՔԴ-ի նույն կանոնները թույլ են տալիս, որ այն երկրների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրել Հռոմի ստատուտը, միանգամայն հնարավոր է դիմել այս դատարանի ծառայություններին՝ նույնիսկ առանց Հռոմի ստատուտը վավերացնելու: Այս պարադիգմում ես Հայաստանի առաջարկին լուրջ վերաբերվելու հնարավորություն չեմ տեսնում»,- նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով հայկական կողմի՝ այս հարցում երկկողմ համաձայնագիր կնքելու առաջարկը։

«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մեջբերում եք հայկական կողմի առաջարկը, որ ՄՔԴ-ի բացարձակապես անօրինական, անարդար, քաղաքականացված գործողությունների ֆոնին, որոնք արտահայտված են այսպես կոչված օրդերների արձակման մեջ, մենք փնտրելու ենք ինքներս մեզ՝ ապրիորի անօրինական որոշումներից պաշտպանվելու ուղիներ, որոնք մենք չենք ընդունում։ Ահա թե ինչի մասին է խոսքը: Եվ այս համատեքստում բացարձակապես ոչ բարեկամական քայլ ենք համարում մեր դաշնակից Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը հիշյալ օրդերի առկայության ֆոնին։ «Այստեղ երկխոսության տեղ չեմ տեսնում»,- նշել է նա՝ հավելելով, որ այս հարցով խորհրդակցություններ են եղել Երևանի հետ։

«Մենք որոշակի առաջարկներ ենք արել։ Բայց, ըստ երեւույթին, կա՛մ Երեւանը դեռ մտածում է նրանց մասին, կա՛մ որոշել են չընդունել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Հայաստանի ԱԺ-ն վավերացրել է Հռոմի ստատուստը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի