Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 12:00 09-10-2023

Մոսկվան հայտնում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում վերջակետ չի դրվել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դեռ չի ավարտվել: Այս մասին Գալուզինն ասել է RBC-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։

Գալուզինը հիշեցրել է, որ սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջնորդությամբ, որը տեղակայվել է Ղարաբաղում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համաձայն։ Նրա համոզմամբ՝ Ռուսաստանը շարունակել է կատարել իր կարեւորագույն կայունացնող դերը Հարավային Կովկասում։

«Միևնույն ժամանակ կարծում եմ, որ կոնֆլիկտային իրավիճակի վերջը դեռ չի հասել։ Եվ այստեղ ակտուալ է մնում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրը»,- կարծում է նա։

ՌԴ փոխարտգործնախարարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ խոսքը վերաբերում է այնպիսի պայմանավորվածությունների ձեռքբերմանը, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի դելիմիտացիան՝ դրա հետագա դեմարկացմամբ, խաղաղության պայմանագրի ստորագրումը և շփումների հաստատումը հասարակական գործիչների, փորձագիտական ​​համայնքների, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանականների միջև։

«Այս ամենը միասին վերցրած պետք է հանգեցնի հարաբերությունների նորմալացման փոխադարձ ընդունելի պայմանների, որոնք կամրագրվեն ապագա համաձայնագրում։ Եվ Ռուսաստանը, որպես ազնիվ միջնորդ, որը գործընկերային և դաշնակցային հարաբերություններ ունի երկու երկրների հետ, կձգտի օգնել ապահովելու, որ մեր երկու հարևանների միջև կայուն, հավասարակշռված պայմանավորվածություններ ձեռք բերվեն»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին