Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:35 08-10-2023

ՀՀ իշխանություններն արցախցիներին առաջիկա օրերին երկարաժամկետ բնույթի ծրագրեր կառաջարկեն

Առաջիկա օրերին ՀՀ իշխանությունները հանդիպումներ կունենան Արցախից բռնի տեղահանվածների հետ՝ հասկանալու համար նրանց ծրագրերն ու նպատակները իրենց բնակության վայրերում մշտական հաստատվելու և աշխատատեղերի հետ կապված։ Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Մեր կողմից առաջարկվելիք երկարաժամկետ ծրագրերն էականորեն տարբեր կլինեն կարճաժամկետ այս ծրագրեից, որոնք այս պահին իրականացնում ենք։ Այդ պատճառով առաջիկա օրերին մենք կհանդիպենք մարդկանց հետ` հասկանելու նրանց ծրագրերն ու նպատակները»,- ընդգծել է փոխվարչապետը։

Նրա խոսքով ՀՀ մասնավոր հատվածի շատ տնտեսվարողներ արդեն աշխատանքի բազմաթիվ առաջարկներ են արել համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեցող արցախցիներին։ Պետությունը նաև ծրագրեր է մշակում փոխահատուցելու հայաստանյան բուհերի համապատասխան բաժիններում ուսումը շարունակել ցանկացող արցախցիների վարձավճարը․ «Մենք գալիք շաբաթվա ընթացքում նախատեսում ենք հաստատել այն կարգը, որով աջակցություն կցուցաբերվի այդ ուսանողներին՝ իրենց ուսումը շարունակելու հարցում, եթե դա վճարովի ուսում է, և այդ հարցը կկանոնակարգենք»։


Փախվարչապետը նաև տեղեկացրեց, որ այս պահին արդեն 50 հազարից ավելի արցախցի ունի բանկի քարտային հաշիվ և ստացել է պետական ֆինանսական աջակցություն․

«Եթե ինչ-որ մեկի քարտային հաշվին գումարը դեռևս մուտքագրված չէ, դա նշանակում է, որ ընդամենը խոսքը վերաբերում է որոշ դեպքերում բանկային գործառնությունների ժամանակատարությանը, և երկուշաբթի կամ երեքշաբթի օրը բոլորն այդ գումարը կտեսնեն իրենց հաշիվներին»,- պարզաբանեց փոխվարչապետը՝ հիշեցնելով, որ աջակցությունը կարող են ստանալ միայն անկանխիկ եղանակով։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի