«Վիվա-ՄՏՍ»-ը հետ է զարգանում
copy image url

«Վիվա-ՄՏՍ»-ը հետ է զարգանում

Ներքին 1 տարի առաջ - 09:30 06-10-2023
Ընդհանրապես բնության մեջ ամեն ինչ սովորաբար զարգանում է, բայց դա չի վերաբերում հայկական որոշ ընկերությունների։

Նման ընկերություններից է «Վիվա-ՄՏՍ»-ը, որը ժամանակին բջջային առաջատար օպերատորի համարում ուներ։

Պարզվում է՝ բջջային այս ցանցին միանալու համար բավարար չէ մոտենալ ընկերության գրասենյակ, աշխատակցին ներկայացնել անձնագիր և պայմանագիր կնքել․ գլխամասային գրասենյակից պետք է հաստատեն պայմանագիրը։

Մանավանդ եթե գործարքը տեղի է ունենում երեկոյան ժամերի, ապա հաստատումը կարող է տևել մինչև մեկ ժամ։

Հարցին, թե արդյոք բոլոր գործարքներն են այսպես հաստատվում, ընկերության աշխատակիցները պատասխանում են, որ հատկապես հետվճարային փաթեթները․ գլխամասային գրասենյակում ստուգվում են «անվտանգային հարցերը»։