Ներքին 2 տարի առաջ - 21:53 05-10-2023

Փաշինյանը հայկական արդարադատության փոխարեն կկանգնի Ադրբեջանի ահաբեկչական ռեժիմի ձեռքում որպես գերի․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․ «Մի բան էլ ասեմ, որ հետո չասեն, թե անսպասելի էր.

Հենց ստորագրվեց այսպես կոչված «խաղաղության պայմանագիր», Ադրբեջանը դիմելու է Միջազգային քրեական դատարան` ՀՀ ռազմա-քաղաքական ղեկավարությանը մեղադրելով Ադրբեջանի դեմ ագրեսիվ` օկուպացիոն պատերազմ վարելու համար։ Ամենայն հավանականությամբ հայցը կբավարարվի, հատկապես եթե հաստատվի, որ ՀՀ-Արցախի Հանրապետության իշխանությունների միջև ուղիղ կապ է եղել։

Չեմ բացառում, որ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության առևանգումից հետո Ադրբեջանը քրեական գործեր հարուցի նաև ՀՀ ներկա-նախկին ռազմա-քաղաքական իշխանությունների վրա։

Հիմնական ֆիգուրանտներ հռչակելով ՀՀ ներկա-նախկին առաջին դեմքերին, ինչ որ մի օր էլ Ադրբեջանը կարող է հայտարարել, որ ահաբեկիչների հետ չի պատրաստվում բանակցել։ Իհարկե սրան կնախորդի Փաշինյանի ձեռքով հնարավոր ամեն ինչ ստանալը, և այն պահին, երբ Հայաստանը կդառնա խոցելի և թույլ կազմավորում, առանց ռազմավարական նշանակության կետերի, առանց այն տարածքների, որոնք Փաշինյանը համարում է անկլավներ, Ադրբեջանը կսկսի երկրում ներքին քաոս ստեղծելու պրոցես...

Ծանր հեռանկար եմ ասում, ու ցավ եմ ապրում ո'չ միայն նրա համար, որ Փաշինյանին էլ մի օր կտեսնենք Արայիկ Հարությունյանի կողքին, բնականաբար մեզանից շատերն էլ զոհ կդառնան, բայց մեծ ցավս այն է, որ Փաշինյանը հայկական արդարադատության փոխարեն կկանգնի Ադրբեջանի ահաբեկչական ռեժիմի ձեռքում որպես գերի...

Դեռ ժամանակ կա սրանից խուսափելու, բայց այդ ժամանակը այլևս ո'չ թե տարի, այլ շատ ավելի քիչ է։

Իսկ Արցախից գերված մեր հայրենակիցների վերադարձը Հայաստանի և հայ ժողովրդի պատվի հարցն է»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան