Ներքին 2 տարի առաջ - 19:16 05-10-2023

Հաշվա՞րկ, թե՞ վատ առողջություն. ինչու Խաչատուր Սուքիասյանը չի մասնակցել Հռոմի ստատուտի քվեարկությանը

Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովը ձայների 60 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Հռոմի ստատուտի վավերացման մասին օրենքի նախագիծը։ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովը նախագիծը կուղակի նախագահին՝ ստորագրման։ Ուշագրավ է, որ բացի ընդիմադիր 2 խմբակցություններից, որոնք նախքան քվեարկությունը հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին, քվեարկությանն ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել նաև իշխանական 11 պատգամավոր։

ՔՊ-ական պատգամավորների թվում են գործարար Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը։ Տեղեկություններ կան, որ նշված պատգմավորներն այդ օրը հատուկ չեն ներկայացել Ազգային ժողով, որպեսզի հետագայում ՌԴ-ի հետ հարաբերություններում խնդիրներ չունենան։ Նշենք, որ վերջին շրջանում Ռուսաստանի բազմաթիվ պաշտոնյաների կողմից կոշտ զգուշացումներ էին լինում Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ, իսկ ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը որակել էր թշնամական քայլ։ Այնուամենայնիվ ՔՊ-ականները գնացին այդ քայլին և վավերացրին Հռոմի ստատուտը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը միտումնավոր չեն ներկայացել այդ նիստին, որպեսզի հետագայում Ռուսաստանի հետ խնդիրներ չունենան՝ կապված բանկային փոխանցումների, ապրանքաշրջանառության, ինչպես նաև ՌԴ տարածք մուտք գործելու հարցում։

Գուրգեն Արսենյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ ահա Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը փոխանցեց, որ պատգամավորն առողջական խնդիրների պատճառով չի ներկայացել հոկտեմբերի 3-ին կայացած նիստին։

«Պարոն Սուքիասյանը վատառողջ է, դրա համար չի մասնակցել նիստին, մասնակցելու դեպքում էլ անպայման կողմ կքվեարկեր տվյալ նախագծին»,- ասաց Աննա Մկրտչյանը՝ հավելելով, որ պատգամավորը դեռ չի ապաքինվել։

Հիշեցնենք՝ մամուլն այսօր գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել ՔՊ այն 11 պատգամավորներին, որոնք չեն մասնակցել Հռոմի ստատուտի քվեարկությանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը քվեարկությունից հետո հերթով բացատրություններ է պահանջել, ՔՊ-ականների բնորոշմամբ, «դասալիք» պատգամավորներից, թե ով ինչու չի եկել քվեարկության, և բոլոր արդարացումները զեկուցվել են Նիկոլ Փաշինյանին, ով էլ առաջիկայում կորոշի, թե ում ինչպես պատժել։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան