Ներքին 2 տարի առաջ - 20:28 25-09-2023

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանին երկրում ժողովրդավարության ամրապնդման ջանքերում․ Բայդենի նամակը

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը:

Նամակում ասվում է.
«Նորին Գերազանցություն
Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ
Երևան
Հարգելի պարոն վարչապետ,

Ձեզ և Հայաստանի ժողովրդին հղում եմ իմ լավագույն մաղթանքներն Անկախության տոնի առթիվ։ Այս տարի, երբ նշում ենք այս վեհ առիթը, մենք նաև սգում եք Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի մահը։ Ես խնդրել եմ Սամանթա Փաուերին՝ իմ կաբինետի կարևորագույն անդամներից մեկին, անձամբ Ձեզ փոխանցել Միացյալ Նահանգների և իմ վարչակազմի ուժեղ աջակցությունը Հայաստանի ձգտմանը դեպի արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղություն, որը կերաշխավորի ձեր սուվերենությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը։

Հայաստանը ցույց է տվել իր հավատարմությունն այդ նպատակին՝ ներգրավվելով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում, ինչպես նաև իրականացնելով կարևոր տնտեսական բարեփոխումներ, բարելավելով կառավարության հաշվետվողականությունը և ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները: Վստահեցնում եմ ձեզ, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանին երկրում ժողովրդավարության ամրապնդման և ձեր հարևանությամբ կայունություն հաստատելու ջանքերում։

Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել ձեր կառավարության հետ` հասցեագրելու վերջին բռնություններից բխող մարդասիրական կարիքները, որոնք տիկին Փաուերը Ձեզ հետ մանրամասն կքննարկի։ Մենք նաև կշարունակենք ամրապնդել մեր համագործակցությունն էներգետիկ դիվերսիֆիկացման, դիմակայունության և անվտանգության հարցերում, ինչպես ցույց են տվել մեր վերջին զորավարժությունները:

Հայաստանի հարուստ պատմությունն ամենուրեք ոգեշնչել է ազգերին և մարդկանց՝ ձգտելու ազատության և արդարության: Իսկ ամերիկահայ համայնքը շարունակում է ուժի աղբյուր մնալ իմ սեփական երկրում: Հույս ունեմ առաջիկա տարում շարունակել էլ ավելի խորացնել և ամրապնդել մեր պետությունների և ժողովուրդների միջև կապերը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել