Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 11:50 25-09-2023

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մի քանի արցախցու բերման է ենթարկել

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախում մի քանի հայ քաղաքացի բերման է ենթարկվել։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ​​​​​​​Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը։

Հաղորդվում է, որ Բաքուն այս անձանց որակել է որպես «ահաբեկիչ»՝ մեղադրելով 2023-ի սեպտեմբերի 19-ին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի նորակառույց թունելում և Ահմեդբեյլի-Ֆիզուլի (Վարանդա)-Շուշի ավտոճանապարհի 58-րդ կիլոմետրին «ականներ տեղադրելու» և «ահաբեկչական գործողություններ կատարելու» համար:

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ ՝ այդ գործողությունների հետևանքով սպանվելէ 2 քաղաքացիական անձ, 4 ոստիկան:

Նշվում է նաև, որ կասկածվող հայերը սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի ձեռնարկած «հակաահաբեկչական գործողությունների ընթացքում» զինաթափվել են և բերման ենթարկվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ռազմական ագրեսիա էր սկսել Արցախում՝ դա անվանելով «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ»՝ իբրև թե «սահմանադրական կարգը վերականգնելու» համար։ Մեկ օր անց ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին, հրադադարի պայմանների թվում նախանշվել է, մասնավորապես, Պաշտպանության բանակի զինաթափումը և ծանր տեխնիկայի դուրսբերումն Արցախից։ Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Եվլախ քաղաքում՝ Ստեփանակերտից 100 կիլոմետր հյուսիս-արևելք, տեղի է ունեցել Արցախի ներկայացուցիչների հանդիպումը Ադրբեջանի պատվիրակության հետ։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին