Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 00:49 23-09-2023

Պաշտպանության բանակը որքան էլ կազմաքանդեն, մեկ է` նրա կազմավորման հիմքում դրված գաղափարը չի կորելու

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էում գրել է․ «Մենք դեռ ամբողջությամբ չենք գիտակցում, թե արցախցիները փոքրաթիվ ուժերով, առանց մատակարարումների ու օգնության, ինչպես են մեծածավալ ադրբեջանական ուժերին նման ծանր հարվածներ ու կորուստներ հասցրել:

Ու սա այն դեպքում, որ մարտական գործողություններից 10 օր առաջ, ինչպես ողջ Արցախում, այնպես էլ բանակում, սննդի և բոլոր կարգի մատակարարումների սուր խնդիր էր առաջացել` ռեզերվը ճեղքվածք էր տվել:

Փախչող դիրքեր չեն եղել: Եղել են դիրքեր որտեղ ծանր հարվածներից ու ճեղքումից հետո մերոնք մարտը շարունակել են երկրորդ խրամատից կամ զինամթերքի վերջանալուց հետո տեղափոխվել են հարևան դիրքեր ու այնտեղից մարտը շարունակել:

Դիրքեր կան, որ ողջ անձնակազմը զոհվել է` առանց նահանջի, դիրքեր կան, որ նրանց ուղղությամբ ինտենսիվ հրետակոծություն և բազմաթիվ գրոհներ են եղել, դիրքի ողջ անձնակազմը վիրավորվել է, բայց զոհ չի տվել:

Ցավոք ուժերը խիստ անհամաչափ էին, իսկ Արցախն արդեն 9 ամիս խորը շրջափակման մեջ:

Պաշտպանության բանակը որքան էլ կազմաքանդեն, մեկ է` դեռ 3 տասնամյակ առաջ, նրա կազմավորման հիմքում դրված գաղափարը, բովանդակությունն ու ուժը չի կորելու:

Դրանք կրելու են մեզ հետ տեղին ունեցածի հետ չհամակերպվող ու չհանձնող մարդիկ ու առաջ մղելու այնքան ժամանակ, մինչև այն ևս մեկ անգամ ինստիտուցիոնալացնելու հնարավորություն ստեղծվի»:

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
19:06 Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել
23:20 Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել