Ներքին 2 տարի առաջ - 18:22 20-09-2023

Նարեկին ձերբակալել են մի հոդվածով, որով կարող են անցնել հազարավոր մարդիկ` ինձանից սկսած․ Տիգրան Աբրահամյան

««Ատելության խոսք»-ի հայտնի հոդվածով ձերբակալվել է Նարեկ Մալյանը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այս պահին ոստիկանության կենտրոնի բաժնում եմ, որտեղ համապատասխան գործողություններ են իրականացվում:

Նարեկին ձերբակալել են մի հոդվածով, որով կարող են անցնել հազարավոր մարդիկ` ինձանից սկսած:

Թե բա ատելություն, բա ի՞նչ անենք, հանենք դնենք գլխների՞ս, թե՞ շնորհակալ լինենք, որ Հայաստանն էլ ամբողջական չեն հանձնել, մեզ էլ դեռ շնչելու հնարավորություն են թողել»: