Ուժայինները վնասվածքներ են հասցրել Գեղամ Մանուկյանին

Ներքին 1 տարի առաջ - 01:15 20-09-2023
Ուժայինները վնասվածքներ են հասցրել նաև Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է նույն խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Նախնական տվյալներով կոտրվել է քիթը, վնասվածք կա նաև աչքի շրջանում: Այս պահին նա օգնություն է ստանում հիվանդանոցում»,- գրել է Վարդանյանը:

Ամենից շատ դիտված