Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Այսօր նախկին Լեռնային Ղարաբաղի մարզից ավերիչ լուրեր են գալիս։ Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, որպեսզի ապահովվի Բաքվի և ղարաբաղահայության միջև իրական երկխոսության հնարավորությունը»,- գրել է նա։