Ներքին 3 տարի առաջ - 17:59 17-09-2023

ՔՊ-ն հրահանգել է տուն-ինտերնատների ծերերին տանել քվեարկության

«Տուն ինտերնատի բնակիչների մասնակցությունը քվեարկությանը մեծ գլխացավանք է ինչպես իրենց, այնպես էլ ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներ համար»,- այսօր Oragir News-ի հետ զրույցում ասացին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում տեղակայված ընտրական տեղամասերի հանձնաժողովի անդամները։

Նրանց խոսքով՝ այդ խմբի մարդկանց համար պետք է այլընտրանքային լուծում առաջարկել․ «Հարյուրից ավելի տարեցներ կան ծերանոցներում, գալիս են ընտրատեղամաս, և ամբողջ ընտրական գործընթացը խաթարվում է։ Մարդիկ չգիտեն ընտրելու կարգը, որն էլ խնդիր է ստեղծում․ կազմվում են արձանագրություններ, հանձնաժողովի անդամները օգնում են ընտրելու գործընթացքում առաջացած դժվարությունների հարցում, ինչն էլ դանդաղեցնում է ընտրական գործընթացը, և հերթեր են գոյանում»։

Հանձնաժողովի անդամներն առաջարկում են այդ խմբի մարդկանց համար շարժական քվեարկություն կազմակերպել։

«Թող կնքված քվեատուփը դիտորդների, հանձնաժաողվի անդամների ուղեկցությամբ ավտոմեքենայով տեղափոխեն տուն-ինտերնատներ, տարեցներն ընտրեն, ինչից հետո քվեատուփը տեղափոխվի հիմնական ընտրատեղամաս»։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն հրահանգ է իջեցրել, որպեսզի ամեն գնով այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեն նաև Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի և Նոր Նորքի տուն-ինտերանտի բնակիչներն ու աշխատակիցները։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը