Ներքին 3 տարի առաջ - 15:52 14-09-2023

Ադրբեջանը մերժել է պայմանավորվածությունը և թույլ չի տվել Բերձորով ՀՀ տարածքից բեռներ ներմուծել

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվել է հաստատված պայմանավորվածություններից և, ի պատասխան Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Ռուսաստանից ռուսական Կարմիր Խաչի հումանիտար բեռի տեղափոխման հարցով Արցախի իշխանությունների համաձայնության, չի թույլատրել Բերձորի միջանցքով ՀՀ տարածքից հումանիտար բեռների տեղափոխումը:

Ադրբեջանի իշխանությունների այս պահվածքը ոչ այլ ինչ է, քան հիմնախնդրի լուծման միջազգային դերակատարների բոլոր ջանքերի լիակատար արհամարհում։

Առնվազն տարակուսելի է, որ Ռուսաստանը՝ որպես պայմանավորվածությունների կողմ և 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների կատարման երաշխավոր, հանդուրժում է հերթական սադրանքը Ադրբեջանի կողմից։

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն առաջին անգամ չէ, որ հայտարարում է ադրբեջանական կողմի՝ պայմանագրային պարտավորությունները պահպանելու կասկածելի ունակությունների մասին և Արցախի իշխանություններին հորդորում է պնդել միջազգային երաշխիքների եւ պատժի անհրաժեշտությունը՝ իրականացնելու հնարավոր որոշումները, որոնց հնարավոր կլինի հասնել ադրբեջանական կողմի հետ երբեւէ։

Այս դժվարին ժամին մեր հայրենակիցներին կոչ ենք անում համախմբվել եւ անել հնարավորը՝ հանուն Արցախի փրկության:

Տոտալ շրջափակման, խոր հումանիտար ճգնաժամի և Ադրբեջանի կողմից գոյաբանական սպառնալիքների պայմաններում Արցախը հայկական պահելու ամենակարեւոր երաշխիքը եղել եւ մնում է Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու եւ այն ամեն գնով պաշտպանելու անկոտրում կամքը»։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը