copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 09:53 14-09-2023

Կամ Փաշինյանն ի սկզբանե եկել էր Արցախը հանձնելու, կամ էլ նա ապաշնորհ և ձախողակ գործիչ է․ Չալաբյան

«ՀայաՔվե»-ի նախաձեռնող խմբի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երեկ, ելույթ ունենալով Ազգային ժողովում, և շարունակելով իր ստերի և մանիպուլիացիաների տարափը, ՀՀ վարչապետի պաշտոնը մինչև հիմա զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը այս անգամ էլ հայտարարեց, որ ինքն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, քանզի դաշնակիցները չեն օգնել կանխել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան, և իրեն այլ բան չէր մնում, քանի Արցախի հանձնումը Ադրբեջանին, որպեսզի պաշտպանի Հայաստանի սահմանները։

Մի պահ վերանանք դաշնակիցների (ենթադրաբար ՀԱՊԿ-ի) վերաբերյալ մեղադրանքներից, ընդունենք, որ դրանցում որոշակի արդար հիմք կա, և անդրադառնանք Փաշինյանի հայտարարության մնացած մասին։ Իր ասածից փաստորեն հետևում է, որ անցած տարվա սեպտեմբերին, ձեռնարկելով երկօրյա ռազմական գործողություններ, և տալով ընդամենը մոտ 500 զոհ (սեփական պաշտոնական տվյալներով ընդամենը 85), Ադրբեջանը կարողացավ տիրանալ Արցախին, մի բան, որն այն չէր կարողացել անել 44-օրյա պատերազմի ընթացքում, տալով մոտ 12,000 զոհ, դրան նախորդող բոլոր տարիներին, և առաջին Արցախյան պատերազմում, երբ տվեց ավելի քան 20,000 զոհ։

Փաշինյանի ասածից նաև հետևում է, որ Հայաստանը անպաշտպան էր մնացել Ադրբեջանի առաջ, և հարկադրված էր ծնկի գալ Պրահայում։ Փաշինյանը սակայն չասաց, թե ինչու էր դա տեղի ունեցել, մասնավորապես, մոռացավ ասել, թե

ա) ինչո՞ւ է ինքը կազմաքանդել ՀՀ Զինված ուժերի ողջ Գլխավոր շտաբը, պաշտոնանկ արել և ձերբակալել մարտական գեներալների մեծ մասին,
բ) ինչո՞ւ է ինքը երկու տարվա մեջ մի քանի Պաշտպանության նախարար և Գլխավոր շտաբի պետ փոխում, մինչև կարողացավ նշանակել բացարձակ կամակատարների,
գ) ինչո՞ւ է անվտանգության անմիջական սպառնալիքի տակ գտնվող երկրում տարեցտարի ավելանում ժամկետային ծառայություննից ազատվելու հնարավորություները, և պակասում զորակոչիկների թիվը,
դ) ինչ՞ու են պայմանագրային զինծառայողները ոստիկանության պարեկներից ցածր վարձատրվում և նախընտրում փոխել զինվորական ծառայությունը ոստիկանականով,
ե) ինչո՞ւ մինչև 2022 թ․ դեկտեմբերը Հայաստանի մի քանի տասնյակ ռազմարդյունաբերական ընկերությունները բանակից որևէ էական պատվեր չէին ստանում, թեև կարող էին բազմաթիվ մարտական կարիքներ սպասարկել,
զ) ինչո՞ւ մինչև հիմա ակտիվ պահեստազոր չի կազմավորվել, թեև օրենքը դա թույլ է տալիս, քաղաքացիներից շատերն էլ պատրաստ են պաշտպանել հայրենիքը,
է) և վերջապես, չարաբաստիկ 2022 թ․ սեպտեմբերի 13-ին, երբ թշնամին հարձակվեց Ջերմուկի, Վարդենիսի և Սյունիքի ուղղությամբ, ինչո՞ւ նրա դեմ որևէ ծանր սպառազինություն չկիրառվեց, ինչո՞ւ էին պարապ կանգնած ՍՈւ-30-երը, Իսկանդերները, Սմերչերը, իսկ թշնամու դեմ կռվում և զոհվում էին հիմնականում մեր թեթևազեն զինվորները։

Իմ համար այս հարցերի պատասխանը վաղուց պարզ է՝ կամ Փաշինյանը ի սկզբանե եկել էր Արցախը հանձնելու, կամ էլ նա ապաշնորհ և ձախողակ գործիչ է, ով բացարձակ չի համապատասխանում ազգի առաջնորդի բարձր կոչմանը, այն էլ մի ժամանակ, երբ մեր դեմ այսպիսի դաժան և նենգ թշնամի է գործում։ Երկու դեպքերում էլ նա աղետ է մեր ժողովրդի համար, նույնիսկ եթե այդ ժողովրդի մի մասը իներցիայով շարունակում է նրա հետ հույսեր կապել։ Փաշինյանը ոչ միայն խախտել է իր բոլոր հնարավոր խոստումները՝ նա դրանց ուղիղ հակառակն է արել մինչև հիմա, մեր երկիրը կանգնեցնելով իրական աղետի առաջ՝ Արցախի մեր հայրենակիցներին մատնելով նոր ցեղասպանության, Սյունիքը փաստացի դնելով թուրք-ադրբեջանական տանդեմի զոհասեղանին, և մեզ բոլորիս անպաշտպան թողնելով վերահաս ռազմական արհավիրքի առջև։
Փաշինյանը և Ազգային ժողովում դեռևս ծվարած իր կամակատարները շարունակում են իներիցիայով արդարանալ, սլաքները շրջել նախկինների, արցախցիների, ռուսների, "Վագների" վրա, նույնիսկ հոխորտալ, սակայն արդեն մեր ժողովրդի մեծամասնության համար ակնհայտ է, թե ով է անվտանգային աղետի իրական հեղինակը։ Նա պետք է հասկանա, որ իր իշխանությունը ոչ միայն հավերժ չի, այլև մոտենում է ավարտին, սակայն յուրաքանչյուր օրը նոր կորուստներ է բերում մեր հայրենիքին և ժողովրդին։ Նրանից ավել, դա պետք է հասկանան շուրջը խմբված կամակատարները, որոնք պետք է գիտակցեն, որ հետագա յուրաքանչյուր կորստի համար անձնական պատասխանատվություն են կիսելու Փաշինյանի հետ, և այդ պատասխանատվությունից չեն կարողանալու փախչել։ Մինչ այդ, ուժ ու կորով եմ մաղթում մեր ժողովրդի պայքարող հատվածին՝ արժանի դիմագրավելու թշնամու հնարավոր նոր սադրանքներին, և ի վերջո ազատվելու նրա ներքին կամակատարներից»։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան

Ձեզ գուցե հետաքրքրի