Ներքին 3 տարի առաջ - 14:22 12-09-2023

Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

Սեպտեմբերի 11-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ալ. Մանուկյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 11.00-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի ենթարկել 37-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 09.00-ին, Երևանի Ազատության պողոտայում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Բուրաստան գյուղի հատվածում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 23-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 07.50-ի սահմաններում, Ավշար-Արարատ միջհամայնքային ճանապարհի Արարատ գյուղի հատվածում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 15.55-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արմավիր գյուղում իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 59-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Բագարան-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Մարց-Շամուտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Ամառոկ» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063»-ի 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի գերեզմանատան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի 24-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2106»-ի 53-ամյա վարորդը և 48-ամյա ուղևորուհին շտապօգնության խմբի կողմից տեղում ստացել են բուժօգնություն և հրաժարվել են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 24.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 94,2 կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Զիլ» բեռնատարին. «Ֆորդ Տրանզիտի» 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը