Ներքին 3 տարի առաջ - 15:15 11-09-2023

Երևանի մետրոպոլիտենը սեպտեմբերի 12-15-ն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը սեպտեմբերի 12-15-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:Այյս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:

«Տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երևանի Թումանյանի անվան այգում (Թումոյի այգի) իրականացվելու է հայ և համաշխարհային օպերային ստեղծագործությունների գլուխգործոցների բացօթյա ցուցադրությունը՝ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ։

Թատրոնի արտիստների կազմի ներկայացմամբ սեպտեմբերի 12-ին և 13-ին կներկայացվի Ա. Տիգրանյանի «Անուշ», սեպտեմբերի 14-ին՝ Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերաները, իսկ սեպտեմբերի 15-ին՝ «Օպերա գալա» համերգային ծրագիրը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ս.թ. սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն ս․թ․ սեպտեմբերի 12-ին,13-ին,14-ին և 15-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ժամը 01:00-ին», - ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»