Ներքին 3 տարի առաջ - 16:00 09-09-2023

Ուկրաինայում կռվելու համար ՌԴ-ն Հայաստանից պայմանագրայինների է հավաքագրում

Ռուս-ուկրաինական պատերազմին զուգընթաց հակամարտող կողմերը փորձում են ներգրավվել նաև այլ երկրների քաղաքացիների։

Ինչպես հատնի է․ պատերազմող երկու կողմն էլ մոբիլիզացիայի հետ խնդիրներ ունեն, արդյունքում կողմերը ստիպված են այլ երկրներից գումարով մարտիկներ ներգավել։

Oragir.News-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ եթե մեկ տարի առաջ Ուկրաինան է առավել ակտիվ մոբիլիզոցիոն ռեսուրս որոնում արտերկրում, ապա հիմա շատ ավելի ակտիվ է ռուսական կողմը, որը բավական մեծ գումարով պայմանագրային ծառայություն է առաջարկում։

Հավաքագրումների համար օգտագործվում են սոցիալական ցանցերը, քանի որ ռուսական կողմը պայմանագրային զինծառայության գովազդներ տեղադրելու հնարավորություն չունի միջազգային սոցիալական հաթակներում, ինչպես օրինակ ֆեյսբուքն ու ինստագրամն են, օգտագործվում են հիմնականում ռուսական ծագման Mail.ru-ն, Օդնոկլասնիկին ու VK-ն, որոնք բավական մեծ լսարան ունեն Հայաստանում։




Հարցին, թե հնարավո՞ր է հայկական տիրույթում փակել այդ գովազդները՝ հաշվի առնելով, թե ինչ անվտանգային խնդիրներ մենք ունենք՝ Մարտիրոսյանն ասաց, որ գովազդը պայմանագրային հավաքագրման կետերի էջերն են, Հյաստանում չգտեմ ինչու Սախալինի հավաքագրման կետն է հիմնականում աշխատում։ «Տարբեր երկներ է գնում այդ գովազդը, փակելու միակ տարբերակն այն է, որ Հայաստանից փակվեն այդ կայքերը, այսինքն, ինչին գովազդը փակել անհնարին է, բայց խնդիրը նրանում է, որ Հայաստանում կայք փակելու վերաբերյալ օրենսդրություն գոյություն չունի։ Եթե դա արվի էլ՝ արվելու է ներքին կարգով, առանց օրենքի կիրառման։ Միակ տարբերակն այն է, որ ԱԱԾ-ն գնա՝ ինտերնետ մատակարարին ասի՝ փակի, ընդ որում՝ հոժար կամքով, այնպես չէ՝ կարող են պարտադրել։ Եթե փակեն էլ՝ մեծ հաշվով օրենքի խախտում է»։



Հատկանշական է, որ զինծառայության համար առաջարկվում է կես միլիոն ռուբլի միանվագ վճար, որը մոտավորապես 2 մլն դրամ է և 190 հազար ռուբլի ամսական վճար, որը գրեթե 800 հազար դրամ է։ Սա բավական լուրջ գումար է, հաշվի առնելով այն վճարը, որ ՀՀ ՊՆ-ն է առաջարկում կամավորականներին՝ դիրքեր բարձրանալու համար։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը