Ներքին 2 տարի առաջ - 13:37 09-09-2023

Արցախի ժողովուրդը անկախ պետականության նոր փուլը պատվով սկսեց. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նոր նախագահ Սամվել Շահրամանյանին:

«Շնորհավորում եմ Ձեզ՝ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Շնորհավորում եմ Արցախի ժողովրդին՝ անկախ պետականության նոր փուլը պատվով սկսելու առիթով։ Անկախ բոլոր անմարդկային դժվարություններից ու զրկանքներից, Արցախում նախագահական ընտրություններն անցան երկրի սահմանադրությանը և միջազգային իրավունքի նորմերին լիակատար համապատասխանությամբ։

Այս պատմական դժվարին փուլը հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն, հայկական աշխարհի ուժերի մեկտեղում, դաշնակիցների հետ վստահության վրա հիմնված ճիշտ հարաբերություններ, նոր գաղափարներ, նոր տեսլական և, իհարկե, մեծ հավատ։

Ես վստահ եմ, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ մեր սեփական հողում խաղաղ ու արժանապատիվ ապրելու համար։

Մեկ անգամ ևս ընդունեք իմ շնորհավորանքները։ Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ մենք կունենանք ուղիղ շփման և հարցերն անմիջականորեն քննարկելու հնարավորություն, իսկ մինչ այդ վստահ եղեք, որ հանձինս ինձ՝ Արցախն ունի լավ բարեկամ, որի սիրտն ու միտքն ամեն վայրկյան այդտեղ է, և որն իր ուժերի ներածին չափով միշտ պատրաստ է օգտակար լինել Արցախի ժողովրդին»,- ասվում է ուղերձում:

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 ՌԴ-ում արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
11:34 Ուկրաինայի Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին և ամբողջ կառավարությանը
10:51 Դատարանը 19-ամյա երիտասարդի, ով Mercedes CLS-ով բախվել էր ավտոբուսին, խափանման միջոցը փոխել է
11:32 Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան