Ներքին 3 տարի առաջ - 18:03 08-09-2023

Թող ՔՊ-ն ասի՝ 2021-ի ընտրությանը էդ ո՞ւր էր Տիգրան Ավինյանը. Հայկ Մարության

Քարոզարշավը շատ դրական է անցնում, մարդիկ շատ դրական են տրամադրված, զգում ենք ակտիվությունը, ինչը շատ կարևոր է ընտրությունների օբյեկտիվության համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ինչքան շատ երևանցի մասնակցի ընտրությանը, այնքան օբյեկտիվ կլինի պատկերը: Ամենակարևորն այն է, որ ընտրություններն անցնեն արդար ու թափանցիկ, չլինեն կեղծիքներ: Քանի որ իշխանությունը սկսել է իր ընտրարշավը կեղծիքներով, ինձ մոտ և մարդկանց մոտ մտավախություններ կան, որ այսպիսի կեղծիքներ անողները կարող են այլ կեղծիքներ էլ անել: Ես միշտ ասում եմ՝ հույս ունենանք, որ իշխանությունը չի գնա դրան: Սա ամենակարևոր պահն է մեր պետության համար՝ արդյոք ընտրություններով լինում է իշխանություն փոխել, թե ոչ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ 2021-ի խորհրարանական ընտրություններում ՔՊ-ի ցուցակում չի եղել նաև Տիգրան Ավինյանը, որն է դրա պատճառը, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ես չէ, որ պետք է բացատրեմ, թող իշխանությունը բացատրի, էդ ո՞ւր էր իրենց թեկնածուն, ինչպես իրենք են սիրում արտահայտվել՝ փախել, ընդհատակ էր անցել, տեսնի՝ ով է անցնում, ով է հաղթում: Այդ հարցերը իրենց տվեք, հանրությանն էլ հետաքրքիր կլինի, թե ինչու էր այդ օրերին անցել ընդհատակ»:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը