Ներքին 3 տարի առաջ - 17:50 08-09-2023

Կաշա՞ռք․ քարոզարշավին մասնակցող ՔՊ-ական թաղապետը կենցաղային տեխնիկա է բաժանում բնակիչներին

Երևանի ավագանու ընտրություններին մոտ 1 շաբաթ է մնացել և իշխող «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցությունն ամեն մեխանիզմ կիրառում է, որպեսզի կարողանա ձայներ կորզել եևանցիներից։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին տրվող բազմաթիվ խոստումներին զուգահեռ ՔՊ-ականները նաև սոցիալական աջակցության ծրագրեր են իրականացնում բնակչության տարբեր խմբերի համար։

Մասնավորապես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեղեկատվություն, ըստ որի՝ «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի նախաձեռնությամբ՝ վարչական շրջանի «Բազմազավակ, երիտասարդ և այլ խմբերին պատկանող ընտանիքներին աջակցություն» ծրագրի շրջանակներում, ըստ կարիքի համալիր գնահատման արդյունքում, վարչական շրջանի աջակցության կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվեց կենցաղային տեխնիկա և կահույք»։

Ուշագրավ է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն ընդգրկված է ՔՊ-ի նախընտրական ցուցակում, գտնվումէ արձակուրդում և ակտիվ մասնակցում է քարոզարշավին։

Եթե ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀ տարբեր մարզերի, տարբերհամայնքներում ընդիմադիր գործիչները սոցիալակն ծրագրեր էին իրականացնում քարոզարշավիընթացքում, իշխանությունն այն որակում էր կաշառք, սակայն այս դեպքում ՔՊ-ի ղեկավար ակզմը աչք է փակում այդ երևույթի վրա՝ ըստ երևույթին հենց նրանց ցուցումով է եղել այս «օգնությունը»։

ԿԸՀ-ից Oragir.News-ին հայտնեցին, որ կոնկրետ դեպքի մասով դիմում-բողոք չեն ստացել։





Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը